Լևոն Արոնյանը Norway Chess Classic-ում հաղթել է Մամեդյարովին

Լևոն Արոնյանը  Norway Chess Classic-ում հաղթել է Մամեդյարովին

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին:

Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

4-րդ տուրի արդյունքները. աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, Վիշվանաթան Անանդը՝ Ուեսլի Սոյի հետ: Չինացի Դին Լիժենը չի մասնակցել Ֆաբիանո Կարուանայի հետ հանդիպմանը ոտքի կոտրվածքի պատճառով՝ նա կարող է դադարեցնել մասնակցությունը մրցաշարին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 3 միավորով: 2-րդ տեղում Կարյակինն է 2,5 միավորով, որին հաջորդում են Նակամուրան, Անանդը, Սոն, Արոնյանը՝ 2-ական միավորով: Մամեդյարովը, Դին Լիժենը, Վաշիե-Լագրավը՝ 1,5-ական միավոր ունեն: Աղյուսակը եզրափակում է Կարուանան 1 միավորով:

Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---