Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայորը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն![]() 2 հունիսի 2018 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երեք վերջույթից զրկված ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն: Նա ձախ ձեռքով 1-ին հորիզոնականն է զբաղեցրել Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում: Այդ մասին ասվում է Սարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում: Սարգիս Ստեփանյանը զրկվել է երեք վերջույթներից 2014-ի ամռանն Արցախում՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ: Նա վիրավորվել է ականի պայթյունից: Խաչատուր Սարիբեկանը Physical (PIUH) standing 85 կգ քաշային կարգում աջ ձեռքով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, Վահան Տեր-Բալայանը մինչև 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ աջ ձեռքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հարություն Մխիթարյանն էլ Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ և ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |