Արոնյանը 12-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում

Արոնյանը 12-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը 12-րդ տեղում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի, թարմացված հունիսի վարկանիշում: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2764 միավոր է:

Առաջին եռյակում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2843), որին հաջորդում են Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2816) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2808):

Աշխարհի 100 ուժեղագույն գրոսմայստերների ցուցակում ՀՀ ևս 3 ներկայացուցիչ կա՝ Գաբրիել Սարգսյանը 59-րդ տեղում է, Հրանտ Մելքումյանը՝ 82-րդ տեղում, Վլադիմիր Հակոբյանը՝ 97-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---