Թբիլիսիի մետրոն կաթվածահար է՝ մեքենավարները գործադուլ են անում![]() 4 հունիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մետրոն կաթվածահար է՝ մեքենավարները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը: «Մետրոպոլիտենը կաթվածահար է, համատարած գործադուլ է: Բողոքը կշարունակվի մինչև աշխատավարձերի բարձրացումը՝ մենք պահաջում ենք ժամում 10 լարի (մոտ $4), իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ աշխատավարձերի բարձրացում 45%-ով: Մետրոն կբացվի այն ժամանակ, երբ մեր պահանջները բավարարվեն»,- ասել է մեքենավար Բեսո Գոգիչաիշվիլին, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դատապարտել է մեքենավարների գործողությունները: «Ես թույլ չեմ տա, որ քաղաքի բնակչությունը տուժի շանտաժից և անհասկանալի վերջնագրերից: Այն, որ այսօր մետրոպոլիտենը չի աշխատում և չի ապահովում ուղևորների փոխադրումը, կարելի է որպես շանտաժ գնահատել»,- ասել է Կալաձեն ճեպազրույցում: Քաղաքապետը նշել է, որ եթե որոշում կայացնի հօգուտ մեքենավարների, դա անարդար կլինի քաղաքային ծառայությունների մյուս աշխատակիցների նկատմամբ: Կալաձեն հայտարարել է, որ խուսափելու համար տրանսպորտային կոլապսից, ուղևորափոխադրումն ավտոբուսով անվճար կլինի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |