Վանեցյան. ԱԻՆ-ում բյուջետային չարաշահումներով 2 քրգործ է հարուցվել

Վանեցյան. ԱԻՆ-ում բյուջետային չարաշահումներով  2 քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ նախարարությունում չարաշահումներ են եղել, և այժմ ԱԱԾ-ում երկու քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Նախարար չի մանրամասնել, թե կոնկրետ որ ստորաբաժանումներում և ինչ բնույթի չարաշահումներ են եղել:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ դրանք կապված են բյուջետային ծախսերի հետ:

«ԱԻՆ-ից որոշակի տվյալներ ենք ստացել, քրեական գործ է հարցուցված, իրականացվում է քննություն: Քննության ընթացքի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնել չեմ կարող», - ասել է Վանեցյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---