Գլխավոր դատախազը Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի լիազորությունները կդադարեցնի 5 հունիսի 2018 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխաքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ հանրային ծառայության մեջ գտնվող Համբարձումյանն ու Օհանյանը՝ պաշտոնում մնալով կխոչընդոտեն մինչդատական վարույթում քրեական գործի քննությանը: «Ուստի, հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 2018թ. հունիսի 5-ին որոշումներ է կայացրել Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիշյալ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը», - նշել են դատախազությունից: Ավելի վաղ, զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Ավելի ուշ, դատարանը նրանց կալանավորելու միջնորդությունը մերժել էր և նրանք ազատ էին արձակվել: Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու, իսկ փոխքաղաքապետը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |