ԶԼՄ-ներ. Զիդանը հեռացել է «Ռեալից» ակումբի նախագահի հետ հակասությունների պատճառով

ԶԼՄ-ներ. Զիդանը հեռացել է «Ռեալից» ակումբի նախագահի հետ հակասությունների պատճառով

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է «Ռեալից» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ հակասությունների պատճառով: Մասնագետը շահագրգռված էր «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերի հարցում, սակայն Պերեսը մերժել է նրան, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:

Միևնույն ժամանակ, «Ռեալի» նախագահը ցանկացել է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիթ դե Խեային, թեև Զիդանը գոհ էր հիմնական դարպասապահ Քեյլոր Նավասին:

Պերեսի գործողություններին ի պատասխան ֆրանսիացին իբր հայտարարել է. «Բավական է: Հիմա դուք հոգ տարեք ձեր թիմի մասին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զիդանը հեռանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ես որոշում եմ կայացրել, որ չեմ շարունակելու աշխատանքս այդ պաշտոնում հաջորդ խաղաշրջանում: Անհրաժեշտ է, որ թիմը հետագայում ևս հաղթի, իսկ դրա համար փոփոխություններ են հարկավոր»,-ասել է Զիդանը:

Զիդանը զբաղեցնում էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջին 2,5 տարին: Այդ ընթացքում թիմը ֆրանսիացի մասնագետի հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, 2 աշխարհի ակումբային առաջնությունում, ՈՒԵՖԱ-ի 2 Սուպերգավաթում և Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում՝ ընդհանուր առմամբ 9 մրցանակ նվաճելով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---