Նախարար. Ռեֆերենս լաբորատորիաներ կստեղծվեն՝ արյան հետազոտման սխալները կանխելու համար

Նախարար. Ռեֆերենս լաբորատորիաներ կստեղծվեն՝ արյան հետազոտման սխալները կանխելու համար

PanARMENIAN.Net - Մինչև 2018-ի վերջը Հայաստանում կստեղծվի ռեֆերենս լաբորատորիաների համակարգ, որը կկանխի բժշկական լաբորատոր հետազոտությունների սխալները: Այդ մասին ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարողական հաշվետվությունները ներկայացնելու ընթացքում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա համաձայնել է պատգամավորների դիտարկմանը, թե Հայաստանում քաղաքացիները վստահ չեն իրենց արյան հետազոտությունների հավաստիությանը: Թորոսյանի կարծիքով` խնդիրը կլուծի ռեֆերենս լաբորատորիաների համակարգը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այստեղ լաբորատորիաներն ուղարկելու են իրենց փորձանմուշների որոշ մասը` ավելի ճշգրիտ փորձաքննություն անցկացնելու համար»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` եթե ցուցանիշները տարբերվեն, ուրեմն կա խնդիր, որ պետք է լուծվի, հնարավոր է դա պահման պայմանների սխալն է, հետազոտությունների կատարման սխալն է:

Իսկ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից ու սխալներից նոր համակարգն ապահովագրելու համար նախարարը խոստանում է նախարարության մշտական ուշադրության կենտրոնում պահել այն ու պարբերաբար վերահսկել կատարվող հետազոտությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---