«Ստեփան Գիշյան» հիմնադրամը 2018-ին 5 ծրագրի իրականացման կաջակցի (վիդեո) 5 հունիսի 2018 - 17:37 AMT PanARMENIAN.Net - «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ամփոփել է տարեսկզբին հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքները: 2018-ին՝ նախորդ տարվա համեմատ, հիմնադրամին մասնակցության դիմում ներկայացրած կազմակերպությունների թիվը 80-ով ավելի շատ էր. ստացվել էր 220 դիմում-հայտ: Հիմնադրամի խորհրդի որոշմամբ, 2018-ին աջակցություն է ցուցաբերվելու հետևյալ 5 կազմակերպության կողմից ներկայացված ծրագրերին՝ 1. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» ՀԿ, 2. «Սորս» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամ, 3. ՀՀ ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան ՊՈԱԿ, 4. Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ, 5. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն։ Հրազդանի համար 11 դպրոցում ֆրանսերենի առանձնացված դասարան կստեղծվի, խորացված դասընթաց կիրականացվի 1200 աշակերտի համար: Մյուս ծրագիրը իրականացվելու է Գորիսի Շինուհայր համայնքում. «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը կարի և բուրդ գզելու մեքենաներ կգնի, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Բյուրականի աստղադիտարանում էլ գիտական տուրիզմն է զարգացվելու։ Այս տարի ևս «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը կաջակցի հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ծնողներին։ Իսկ սահմանամերձ Մովսես գյուղում կհիմնվի Արմաթ ինժեներական լաբորատորիա։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը2015-ին ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |