ԵԼՔ-ի 2 պատգամավոր Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել

ԵԼՔ-ի 2 պատգամավոր Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ներկայացրել «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այն մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնջորյանը:

Երաշխավորագրում մասնավորապես ասվում է, որ Սաֆարյանը, գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

2015-ի դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար:

«Տոնածառի գործով» ամբաստանյալ Սաֆարյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---