Արցախում պետնախարար ու ուժային կառույցների ղեկավարներ են նշանակվել

Արցախում պետնախարար ու ուժային կառույցների ղեկավարներ են նշանակվել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակումներ է արել հունիսի 6-ին երկրի ղեկավարությունում տեղի ունեցած մի շարք հրաժարականներից հետո։

Ֆինանսների նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար (վարչապետ) փոխարինելով Արայիկ Հարությունյանին։

Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարներ Արշավիր Ղարամյանի ու Կամո Աղաջանյանի փոխարեն նշանակվել են Սամվել Շահրամանյանն ու Իգոր Գրիգորյանը։

ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Ղարամյանի ու Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---