Քոնդոլիզա Ռայս. Քաղաքական կամքի առկայության դեպքում ղարաբաղյան խնդիրը կարող է բավականին շուտ լուծվել16 ապրիլի 2008 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին քաղաքական կամք դրսեւորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, ԱՄՆ-ի պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է բավականին շուտ կարգավորվել երկու պետությունների կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում: Ելույթ ունենալով Վաշինգտոնում Թուրքիա-Ամերիկա խորհրդի նիստին` Ք.Ռայսը հայտարարել է, որ «Մինսկի գործընթացի շրջանակներում կողմերը մի քանի անգամ մոտ են եղել խնդրի լուծմանը, եւ այժմ եկել է ժամանակը, որպեսզի կողմերը մի քանի բավականին դժվարին որոշումներ կայացնեն եւ համաձայնության հասնեն ղարաբաղյան հարցի շուրջ: «Դա անհրաժեշտ է անել: Ես բազմիցս եմ ասել Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների պաշտոնական ներկայացուցիչներին, որ իրենք հետ են մնում տարածաշրջանի այլ երկրներից չլուծված հակամարտության պատճառով»,-հայտարարել է Ք.Ռայսը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |