Հայտնի խոհարար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել 8 հունիսի 2018 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի շեֆ խոհարար, գրող և հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենը վախճանվել է հունիսի 8-ին Ֆրանսիայում: Նա 61 տարեկան էր: Այդ մասին հայտնել է CNN-ը: Ըստ հեռուստաալիքի, խոհարարն ինքնասպան է եղել: «Մեծ վշտով կարող ենք հաստատել մեր ընկեր և գործընկեր Էնթոնի Բուրդենի մահը», -ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ: Էնթոնի Բուրդենը իր խոհարարական Parts Unknown հաղորդման պատրաստման համար ճանապարհորդել է ամբողջ աշխարհում, իսկ 2017-ի աշնանը եղել է Հայաստանում: Նրան ուղեկցում էր Սերժ Թանկյանը: Հայտնի հաղորդավարը նաև Արցախ էր այցելել՝ իր «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ տեղանքներ» հեռուստաշոուի համար ռեպորտաժ նկարահանելու նպատակով: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց նրան սև ցուցակում ընդգրկելու մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |