Վարչապետի կինը դատարկ բնակարան ունեցողներին հորդորել է ժամանակավորապես անապահովներին տալ դրանք

Վարչապետի կինը դատարկ բնակարան ունեցողներին հորդորել է ժամանակավորապես անապահովներին տալ դրանք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը դիմել է Հայաստանում դատարկ բնակարան ունեցող անձանց՝ դրանք ժամանակավորապես անապահով ընտանիքներին տրամադրելու խնդրանքով: Այս մասին նա գրել է ֆեյբուքյան իր էջում:

Հակոբյանը նշել է, որ ամեն օր ստանում է սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ:

«Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի որևէ այլբնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից: Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը», - գրել է Հակոբյանը:

Նա նշել է, որ օգնել ցանկացողներն իրենց կոորդինատները կարող են ուղարկել ann.hakobyan2018@gmail.com հասցեին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---