Յուրա Մովսիսյանը վիրահատվել է. Վերականգնման համար 4 ամիս կպահանջվի14 հունիսի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վիրահատվել է և 4 ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Շատ շնորհակալություն բժիշկ Մենդելբաումին: Վիրահատությունս շատ լավ է անցել և հենց այսօրվանից սկսվում է ապաքինման ճանապարհը: Դժվար ու բարդ 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար: Շնորհակալ եմ բոլոր աջակիցներիս բարեմաղթանքների և աղոթքների համար»,-ասվում է գրառման մեջ: Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար իր ընտանիքին և ընկերներին, որոնք միշտ իր կողքին են: «...Ես կվերադառնամ», - ասվում է Մովսիսյանի գրառման մեջ: Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել մայիսի 18-ին «Յուրգորդենի» կազմում Շվեդիայի առաջնության 9-րդ տուրի «Էրեբրուի» դեմ խաղում: Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Յուրա Մովսիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախկինում բազմիցս էր հայտարարել, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու Յուրա Մովսիսյանին, ինչպես նաև որոշ այլ ֆուտբոլիստների, հրավիրել ազգային հավաքական: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |