Անանյան. «ՆորՖոլկ Քոնսալթինգը» լուծարման գործընթացում է

Անանյան. «ՆորՖոլկ Քոնսալթինգը» լուծարման գործընթացում է

PanARMENIAN.Net - ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը լուծարային գործընթացում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա նշել է, որ ընկերությունը ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչության աշխատակիցների անմիջական հսկողության ներքո ժամանակավորապես իրականացնում է իր գործառույթները: «ՆորՖոլկի» գործառույթները հետագայում կկատարի նոր ստեղծվելիք պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը:

«Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի նույն գործառույթը, բայց ավելի թափանցիկ ու հանրության համար շատ ավելի պարզ ձևով»,-ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այս ընկերության ստեղծմամբ ցույց են տալիս, որ պետությունն իր վրա է վերցնում ֆիզիկական անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի կողմից ներկրվող ապրանքների մաքսազերծման պատասխանատվությունը:

Ավելի վաղ, ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող «ՆորՖոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը «չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց»: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---