Germania Airlines-ը Բեռլին-Երևան-Բեռլին կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացնի15 հունիսի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Germania Airlines ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա և Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր ուղիղ չվերթներ է իրականացնելու: Առաջին չվերթը կայանալու է հունիսի 17-ին (վայրէջքը Երևանի ժամանակով 03։35-ին, մեկնումը՝ 04։20-ին): Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի դեպի Բեռլինի Տեգել օդանավակայան: Հայաստանում Germania Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչն է Sidon Travel ընկերություն։ Ավիատոմսի արժեքը կսկսվի 169 եվրոյին համարժեք դրամից՝ մեկ ուղղության համար բոլոր հարկերը ներառյալ: Երաշխավորված ծառայություններն են՝ 25 կգ թույլատրելի ուղեբեռ, տաք ուտեստ և ըմպելիքներ, ամսագրեր, որոնք ներառված են ավիատոմսի արժեքի մեջ։ Հունիսի 18-ին Երևանի The Alexander, A Luxury Collection Hotel-ում տեղի է ունենալու Germania Airlines-ի բացման պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարությունը, «Զվարթնոց » օդանավակայանի ղեկավարությունը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավարությունը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի առաջատար տուրիստական ընկերությունների աշխատակիցները։ Գերմանիայից ժամանելու են ավիաընկերության Վաճառքի գլխավոր տնօրենը և մարքեթինգի գծով տնօրենը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |