Menu.am տնօրեն․ Կառավարության որոշումը սխալ էի հասկացել15 հունիսի 2018 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Սննդի առաքմամբ զբաղվող Menu.am տնօրեն Վահան Քերոբյանը, ով հունիսի 15-ին հայտարարել էր հարկային օրենսգրքի կետերից մեկի պատճառով ընկերության՝ ՀՀ-ում գործունեության հնարավոր կասեցման մասին, հայտարարել է, որ սխալ է հասկացել կառավարության ընդունած որոշումը։ Ֆեյսբուքյան իր էջում նա նշել է, որ խոսքը գնում էր առաքվող սնունդն ու ռեստորաններում վաճառվող սնունդը նույն կերպ հարկելու՝ դեռ նախորդ կառավարությանն իր կողմից արված առաջարկի մասին, ինչը բացառվում էր հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով։ Փոփոխությունը պիտի ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից։ Քերոբյանը նշել է, որ նախորդ գրառումից հետո իր հետ կապնվել են կառավարությունից ու պարզաբանել ընդունված որոշումը։ «Պետք է ներողություն խնդրեմ Փաշինյանից ու իր կառավարությունից, քանի որ թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Կառավարության կայացած որոշումն իրականում վերաբերվում էր նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորի առաջարկը՝ չեղարկել հուլիսի 1-ից ուժի մտնող փոփոխությունը։ Ըստ էության, հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունը մնալու է ուժի մեջ», - նշել է Քերոբյանը։ Նա ներողություն է խնդրել բարձրացրած աղմուկի համար ու նել, որ ներկա ակռավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների խնդիրների հանդեպ։ «Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ մեր կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների խնդիրների նկատմամբ, և այսպիսի արագ արձագանք ես կերազեի տեսնել նախորգ գործունեության ընթացքում», - ասել է նա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |