Menu.am տնօրեն․ Կառավարության որոշումը սխալ էի հասկացել15 հունիսի 2018 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Սննդի առաքմամբ զբաղվող Menu.am տնօրեն Վահան Քերոբյանը, ով հունիսի 15-ին հայտարարել էր հարկային օրենսգրքի կետերից մեկի պատճառով ընկերության՝ ՀՀ-ում գործունեության հնարավոր կասեցման մասին, հայտարարել է, որ սխալ է հասկացել կառավարության ընդունած որոշումը։ Ֆեյսբուքյան իր էջում նա նշել է, որ խոսքը գնում էր առաքվող սնունդն ու ռեստորաններում վաճառվող սնունդը նույն կերպ հարկելու՝ դեռ նախորդ կառավարությանն իր կողմից արված առաջարկի մասին, ինչը բացառվում էր հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով։ Փոփոխությունը պիտի ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից։ Քերոբյանը նշել է, որ նախորդ գրառումից հետո իր հետ կապնվել են կառավարությունից ու պարզաբանել ընդունված որոշումը։ «Պետք է ներողություն խնդրեմ Փաշինյանից ու իր կառավարությունից, քանի որ թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Կառավարության կայացած որոշումն իրականում վերաբերվում էր նրան, որ մերժվել է մի քանի պատգամավորի առաջարկը՝ չեղարկել հուլիսի 1-ից ուժի մտնող փոփոխությունը։ Ըստ էության, հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունը մնալու է ուժի մեջ», - նշել է Քերոբյանը։ Նա ներողություն է խնդրել բարձրացրած աղմուկի համար ու նել, որ ներկա ակռավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների խնդիրների հանդեպ։ «Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ մեր կառավարությունը շատ զգայուն է տնտեսվարողների խնդիրների նկատմամբ, և այսպիսի արագ արձագանք ես կերազեի տեսնել նախորգ գործունեության ընթացքում», - ասել է նա։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |