Հունիսի 17-ին մահացել է Իգոր Մուրադյանը. Կառավարական հանձնաժողով է ստեղծվելու

Հունիսի 17-ին մահացել է Իգոր Մուրադյանը. Կառավարական հանձնաժողով է ստեղծվելու

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Երևանում մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը՝ հրապարակախոս, քաղաքագետ Իգոր Մուրադյանը:

Մուրադյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ում։

Նրա հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի:

Մուրադյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում, Ուկրաինական ԽՍՀ։ Մեծացել է Բաքվում։

Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը։ 1988-ին դարձել է ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։

1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։

1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 081 ընտրատարածք), ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---