Աուտիզմ ունեցող տղան չի հայտնաբերվել, սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

Աուտիզմ ունեցող տղան չի հայտնաբերվել, սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության հոդվածով:

Այս մասին է հայտնում Երկիր Մեդիան հղում անելով դատախազությանը։

«Նյութի նախապատրաստումը 10 օր է տևում, և քանի որ Հայկ Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել, քրեական գործ է հարցուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

ԱԻՆ-ը որոնողական աշխատանքներ է տանում Այնթապ համայնքում գտնվող «Կոնիտինենտալ» ռեստորանա-հյուրանոցային համալիրի հետնամասում՝ դժվարանցանելի հատվածում։

14-ամյա Հայկ Հարությունյանը, ով աուտիզմ ունի, հունիսի 8-ին, ժամը 17։00-ի մոտակայքում դուրս է եկել Այնթափում տնից ու չի վերադարձել։ Այդ օրից ի վեր նրան որոնում են հարազատները, ոստիկանության ու ԱԻՆ աշխատակիցներն ու բազմաթիվ կամավորներ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են դրոնների, օդապարիկների, վարժեցրած շների ու ուղղաթիռների ներգրավմամբ։

yerkirmedia.am. 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել. քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---