«21 օր Bonaqua-ի հետ». Արշավի 40 մասնակից օրը 2 լ ջուր կխմեն ու առողջ սննդակարգի կհետևեն

«21 օր Bonaqua-ի հետ». Արշավի 40 մասնակից օրը 2 լ ջուր կխմեն ու առողջ սննդակարգի կհետևեն

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին մեկնարկել է«21 օր Bonaqua-ի հետ» արշավը, որի նպատակն է հասարակության շրջանում խթանել ջուր խմելու մշակույթը՝ այն առօրյայի անբաժանելի մասը դարձնելով: 21 օրվա ընթացքում 40 մասնակից օրական 2 լիտր ջուր են խմելու և հետևելու են բալանսավորված սննդակարգի՝ ձգտելով առավելագույն դրական արդյունքի հասնել և բարելավել իրենց ֆիզիկական վիճակը: Արշավի ընթացքում մասնակիցները կիսվելու են արդյունքներով՝ պատմելով ինքնազգացողության և տպավորությունների մասին:

Նախագիծը համախմբել է ոլորտի լավագույն պրոֆեսիոնալներին՝ որակավորված սննդաբաններ Լիդիա Այվազյանին և Հասմիկ Աբովյանին, ինչպես նաև սոցիալական առողջապահության մասնագետ Արուսիկ Մկրտչյանին, ակտիվ սպորտի սիրահար Սերգեյ Սարգսյանին, ֆիտնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանին և առողջ ապրելակերպի և սննդակարգի ջատագով դիզայներ Ֆաինա Հարությունյանին: Նրանք արշավի ընթացքում մասնակիցների հետ կկիսվեն խորհրդատվություններով և առողջ ապրելակերպի պահպանման իրենց փորձառությամբ:

«21 օր Bonaqua-ի հետ» արշավը մեկնարկել է Երևան Մոլում կազմակերպված հատուկ միջոցառմամբ, որտեղ նախապես ընտրված և խորհրդատվություն անցած 40 մասնակիցներ հետաքրքիր հանդիպում ունեցան արշավի կազմակերպիչների, ոլորտի մասնագետների և հրավիրված հյուրերի հետ: Նրանց համար կազմակերպված խաղի ընթացքում խմբերի բաժանված մասնակիցները մեկ անգամ ևս վերհիշեցին բալանսավորված սննդակարգի, գրագետ մարզանքի և ջուր խմելու մշակույթի կարևորագույն հարցերն ու օգտակար խորհուրդները:

Լավագույն արդյունքը ցուցաբերել է Սերգեյ Սահակյանի ղեկավարած թիմը, որի բոլոր անդամները ստացան հատուկ մրցանակ` բացօթյա լողավազանի անվճար այցելության կտրոն:

Միջոցառման վերջում մասնակիցների համար կազմակերպված առողջ սննդի հյուրասիրությունն ընդգծեց՝ օգտակար սննդակարգը կարող է բազմազան և համեղ լինել:

Միջոցառումն ու արշավը կազմակերպել է McCann Yerevan ընկերությունը:

Bonaqua գազավորված և ոչ գազավորված ջրերը հայկական շուկայում ներկայացնում է «Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը: Հայկական ջրից և Հայաստանում շշալցվելով, Bonaqua-ն թույլ է տալիս իրապես վայելել մեր երկրի ջրի առանձնահատուկ համը: Մինչև շշալցվելը ջուրը մշակման մի քանի փուլ է անցնում՝ ենթարկվում է զտման և մաքրման: Մեծ ուշադրություն է դարձվում նաև ջրում պարունակվող հանքանյութերի ճիշտ համաչափության պահպանմանը: Bonaqua ջրերում բոլոր հանքանյութերը բալանսավորված են, և այն հարուստ է կալցիումով, մագնեզիումով, նատրիումով և կալիումով: Վերջերս Bonaqua ջուրը հավաստագրվել է Միջազգային համի և որակի ինստիտուտի կողմից՝ իր գերազանց համի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---