ԵԿՄ Ավանի բաժանմունքում զենք ու բանակային պարագաներ են հայտնաբերվել![]() 20 հունիսի 2018 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ոստիկանությունում հաղորդվել էր 1964 թ. ծնված Պետրոս Ա.-ի կողմից ապօրինի զենք պահելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ Պետրոս Ա.-ն Ավան Առինջ 1-ին մ/շ. թիվ 7 հասցեում գտնվող ԵԿՄ գրասենյակի նախագահն է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 19-ին Ավան-Առինջի թիվ 7 նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ, իսկ Պետրոս Ա.-ին պատկանող Ավան 10-րդ փողոցում գտնվող տան խուզարկությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |