Ադրբեջանն ամերիկյան արտադրության ուղղաթիռներ է գնել

Ադրբեջանն ամերիկյան արտադրության ուղղաթիռներ է գնել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական օդուժը համալրվել է ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռներով։

Ուղղաթիռները տեսանկարահանվել են երկրի օդային տարածքում թռիչքներ իրականացնելիս և, ինչպես սպասվում է, պաշտոնապես կցուցադրվեն հունիսի 26-ին Բաքվում սպասվող զորահանդեսի ժամանակ, հայտնում է Defence Blog-ը։

ԱՄՆ կոնգրեսի ազատությանն աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժինն արգելում է Բաքվին ամերիկյան զենք-զինամթերք վաճառելը մինչև ՀՀ ու ԼՂ շրջափակման ավարտը։ Հնարավոր է, երկիրը ձեռք է բերել ուղղաթիռները երրորդ երկրներից։

Bell-412-ը երկու շարժիչով ուղղաթիռ է, որը կարող է կիրառվել, թե քաղաքացիական, թե մարտական նպատակներով։ Այն ոչ ռուսական արտադրության առաջին ուղղաթիռն է Ադրբեջանի օդուժում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---