Նորավանի համայնքապետը 5.6 մլն դրամի խողովակ է յուրացրել. Քրգործ է հարուցվել

Նորավանի համայնքապետը 5.6 մլն դրամի խողովակ  է յուրացրել. Քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարիզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ: Հայտնում էՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ. հոկտեմբերին քրեական մի գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ Սյունիքի մարզի Նորավան համայնքին վերադարձվել է այդ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված Ф-12, Ф-16, Ф-32 և Ф-42 չափերի ընդհանուր 1721,2 մետր խողովակներ:

Փաստական տվյալներ են ձեռքք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5,6 մլն դրամ արժեքով վերոնշյալ խողովակները:

Նկատի ուեննալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---