ՍԱՊԾ նոր պետ է նշանակվել

ՍԱՊԾ նոր պետ է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գեորգի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանսննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հարնարապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գեորգի Ավետիսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար», - մասնավորապես ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իշխան Կարապետյանն ազատվել էր ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի պաշտոնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---