Choco Fest 2018. Երևանում հուլիսի 11-ին շոկոլադի փառատոն կլինի

Choco Fest 2018. Երևանում հուլիսի 11-ին շոկոլադի փառատոն կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Հայաստանում արդեն երրորդ անգամ տեղի կունենա շոկոլադի ամենամյա Choco Fest փառատոնը: Էքսպո-փառատոնը շոկոլադի սիրահարների համար կազմակերպում է երևանյան The LOFT զարգացման կենտրոնը:

Փառատոնին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր ցանկացող հայաստանյան արտադրողներն ու ներմուծողները: Ինչպես PanARMENIAN.Net -ին են հայտնել միջոցառման կազմակերպիչները, փառատոնին կմասնակցեն շոկոլադ արտադրող մոտ 10-12 հայկական ընկերություն:

Փառատոնի ընթացքում մասնակիցները կկարողանան տեղական արտադրության շոկոլադ փորձել և գնել, իսկ հատուկ ChocoLab «լաբորատորիայում» ինքնուրույն շոկոլադ պատրաստել: Միջոցառման ընթացքում կանցկացվի շոկոլադային խոհարարական մաստեր կլաս, հյուրերը հնարավորություն կունենան փորձելու յուրահատուկ սուրճ, լինելու է նաև ձեռքով պատրաստված նկարազարդ շոկոլադ:

Փառատոնը հնարավորություն է տալիս հայկական ձեռնարկություններին ներկայացնել իրենց արտադրած շոկոլադը լայն հանրությանը, ավելացնել սպառողների քանակը, գովազդել ընկերությունը, ինչպես նաև ծանոթանալ մրցակիցների հետ:

2017-ին Choco Fest-ը Հայաստանում տեղի ունեցավ հուլիսի 22-ին:

«Գրանդ քենդի» ընկերության արտադրած 4 տոննա 410 կգ քաշ, 5600 մմ երկարություն, 2750 մմ լայնություն, 250 մմ հաստություն ցուցանիշով հայկական շոկոլադե հսկան 2010 թ.-ի սեպտեմբեր ամսին սահմանեց համաշխարհային ռեկորդ և Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---