Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինժեներական կառույցների հուսալիությանը, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Դավիթ Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Նախարարի այցը Գեղարքունիքի և Տավուշի մարզեր մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ աշխատանքը համակարգելու և բուժսպասարկման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերը:

Տավուշի մարզում նախարարը ծանոթացել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, քննարկել գործառույթների համադրման մեխանիզմները և բուժսպասարկման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---