Քրիս Սաթթոն. Գոլովինը գերազանց կնայվեր Մխիթարյանի հետ «Արսենալում»![]() 25 հունիսի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Անցյալում հայտնի ֆուտբոլիստ Քրիս Սաթթոնը, որը խաղացել է «Բլեքբերնի», «Չելսիի», «Սելտիկի» և Անգլիայի հավաքականի կազմում, նշել է, որ կցանկանար Լոնդոնի «Արսենալի» կազմում տեսնել ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի ԲԿՄԱ և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին: Ըստ Սաթթոնի, «Արսենալում» նա հիանալի կնայվեր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, գրում է «Բիզնես Online»-ը: «Գրում են, որ Գոլովինն արդեն պայմանավորվել է «Յուվենտուս» տեղափոխվելու մասին, սակայն ես կցանկանայի տեսնել նրան «Արսենալում»: Հենրիխ Մխիթարյանի հետ կենտրոնում նա գերազանց կնայվեր»,-ասել է Սաթթոնը: Գոլովինի տեղափոխմանը հավակնում են «Յուվենտուսը», «Արսենալը», «Մոնակոն» և այլ հայտնի ակումբներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |