Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ-ից Իրաքին սահմանակից տարածքը

Սիրիական բանակն ազատագրել է ԻՊ-ից Իրաքին սահմանակից տարածքը

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են «Իսլամական պետության» գրոհայիններից մոտ 2000 քկմ ամայի տարածք Իրաքի հետ սահմանին՝ Ալ Բուկեմալ քաղաքից դեպի արևմուտք: Այդ մասին ասվում է սիրիական բանակի հայտարարության մեջ:

«Դեր Զորում տեղակայված մեր բանակի ստորաբաժանումները 1800 քկմ տարածք են ազատագրել և դուրս են եկել Իրաքի սահման` Ալ Բուկեմալից դեպի արևմուտք «400» կետի մոտ: Դեր Զորի անապատում ԻՊ մեծաքանակ ահաբեկիչներ են ոչնչացվել»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել էր, որ ազատագրել է ԻՊ գրոհայիններից մոտ 2.500 քկմ անապատային տարածք Պալմիրայից դեպի արևելք և Հմեյմիմից դեպի հարավ՝ Հոմսի և Դեր Զորի միջև գտնվող տարածք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---