Ֆեդերերը զրկվել է աշխարհի առաջին ռակետի կոչումից![]() 25 հունիսի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը գերմանական Հալլեում ընթացող թենիսի մրցաշարի եզրափակչում պարտվել է խորվաթ թենիսիստ Բորնա Չորիչին 6:7 (6:8), 6:3, 2:6 հաշվով: Նրանց հանդիպումը շարունակվել է 2 ժամ 6 րոպե: Ռոջեր Ֆեդերերին չի հաջողվել ATP 99-րդ տիտղոսը նվաճել իր կարիերայում: Բացի այդ, նա զրկվել է աշխարհի առաջին ռակետի կոչումից, որն ինքնաբերաբար անցել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին, գրում է «Կոմերսանտը»: Բորնա Չորիչի համար հաղթանակը Halle Open-ի եզրափակչում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն եվրո, առաջաինն է ընթացիկ խաղաշրջանում և երկրորդը՝ կարիերայում: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |