Փաշինյան. Վերջին տարիների համար հրադադարի խախտումն աննխադեպ ցածր է26 հունիսի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձել է առաջնագծի իրավիճակին: Նա ասել է, որ վերջին տարիների համեմատ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աննխադեպ ցածր մակարդակ է գրանցվել: «Իմ վարչապետ ընտրվելուց հետո, ըստ վիճակագրական տվյալների, առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը աննախադեպ ցածր են եղել, ընդհուպ մինչև 2000-ականների սկզբի մակարդակի», - ասել է վարչապետը: Նա նշել է նաև, որ առաջնագծում ադրբեջանկան զորքերի կուտակումներ կան, որոնք «երբեմն ավելանում են, երբեմն նվազում են»: «Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություն է առաջացել: Վարչապետ ընտրվելուց հետո ԶՈւ-ին առաջին հրանահանգս եղել է զգոնությունը ոչ մի վայրկյան չկորցնելը: Ես չեմ կարող ասել, սակայն, որ ունենք աննախադեպ իրավիճակ, սա մեզ համար սովորական և ծանոթ իրավիճակ է երկար տարիներ», - ասել է Փաշինյանը: Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ Փաշինյանն ասել է, թե ՀՀ-ն պետք է ցանկացած պահի պատրաստ լինի նման զարգացումների: Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի ռազմական տեխնիկայի կուտակումներ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |