Քաղաքացին դիմել է իրավապահներին. «1994-ին Մանվել Գրիգորյանի եղբորորդին սպանել է հորս»27 հունիսի 2018 - 18:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ քաղաքացի ազգությամբ հայ Էդուարդ Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, ով նախկինում նույնպես պատգամավոր է եղել, 1994 թվականի ապրիլի 16-ին Էջմիածին քաղաքում սպանել է իր հորը՝ Մհեր Վլադիմիրի Պողոսյանին: «Հայրիկիս անժամանակ մահից հետո ես՝ մորս և երկու մանկահասակ եղայրներիս հետ միասին ստիպված եմ եղել լքել մեր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Հայրենիքը լքելու պատճառն իմ և իմ ընտանիքի անվտանգությանն անմիջականորեն սպառնացող վտանգն էր: Ականատեսներն ընտանիքիս պատմել են, որ հայրս սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճի տարածքում այդ տարիներին գործող, ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, երբ փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն «Ֆալչի Նորիկ» մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել: Միջամտելով վիճաբանությանը՝ հայրս փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից, որոնցից մեկը դիպել է կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին, հայրս տեղում մահացել է», - գրել է նա: Նա նշել է, որ իր ընտանիքը դեպքի մասին վախեցել են բարձրաձայնել և «Մանվել Գրիգորյանի սպառնալիքների ազդեցության տակ լռելյայն տարել է այն հորինված վարկածը, թե իբր Պողոսյանը սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |