ՔՊ-ական փոխմարզպետը բարձրաձայնել է ԲՀԿ-ական մարզպետի չարաշահումների մասին

ՔՊ-ական փոխմարզպետը բարձրաձայնել է ԲՀԿ-ական մարզպետի չարաշահումների մասին

PanARMENIAN.Net - Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանը չարաշահում է պաշտոնեական դիրքը, նա կոչ է արել իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ղուկասյանը մասնավորապես ասել է, որ մարզպետը ստիպել է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենին հրաժարականի դիմում ներկայացնել, փոխարենը այդ պաշտոնում ցանկանալով նշանակել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսային:

«Կա ինֆորմացիա, որ մարզպետն ու առողջապահության վարչության պետը այցելել են բուժհիմնարկներ, մասնավորապես՝ Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ տեղի է ունեցել խորհրդակցություն բժիշկների և տնօրենի հետ, հետագայում խնդրել են տնօրենին դուրս գալ, ու առանձնազրույց են ունեցել աշխատողների հետ: Կան տվյալներ, որ փորձել են ճնշել տնօրենին, որպեսզի նա հրաժարական տա, այնուհետ տեղը նշանակվի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսան»,- հայտարարեԼ Է փոխմարզպետը:

Ղուկասյանը նշել է, որ նմանօրինակ կասկածներ կան դպրոցների տնօրենների հետ կապված:

«Հրավիրվում են խորհրդակցություններ, հետո լրատվամիջոցներին դուրս են հրավիրում, թաքուն գաղտնի բան են զրուցում, դա ևս անընդունելի է», - ասել է նա:

Ղուկասյանը նշել է, որ դեմ է՝ մարզում կուսակցական գործունեություն տանելուն, ապա հայտնել է, որ ենթադրում է՝ մարզպետի կողմից նմանատիպ քայլեր արդեն արվում են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---