ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները կգործեն ևս կես տարի

ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները կգործեն ևս կես տարի

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել ևս 6 ամսով:

Կողմերը նման որոշում են կայացրել Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի մասին կարճ քննարկումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին ԵՄ կառույցներում իր աղբյուրի վրա հղումով:

Ռուսաստանն արձագանքել է ԵՄ այդ որոշմանը: Սենատոր Կոնստանտին Կոսաչովն ասել է, որ Եվրամիությունում չկա միասնական կարծիք հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ:

ՌԴ և Եվրոպայի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում իրավիճակի և Ղրիմի հարցով: Մոսկվան հայտարարում է, որ հակամարտության կողմ չէ Ուկրաինայում և ոչ էլ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ: Սակայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ն այնուամենայնիվ հակառուսական պատժամիջոցներ սահմանեցին, իսկ Մոսկվան գնաց պատասխան քայլերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---