Արամ Սարգսյան. ԵԿՄ նախագահ լինելու հայտ չեմ ներկայացրել29 հունիսի 2018 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահ լինելու հայտ չի ներկայացրել: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՝ անդրադառնալով ԵԿՄ ղեկավարի պաշտոնում իր ընտրվելու հետ կապված լուրերին: «Ես ինքս ինձ չեմ առաջարկել, հայտ չեմ ներկայացրել ԵԿՄ նախագահ լինելու համար»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նա մանրամասնել է, թե ինչից հետո սկսվեցին այդ լուրերը. «Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքերից հետո հանրային մի ստվար խումբ սկսեց ամեն ինչում մեղադրել ԵԿՄ-ին՝ թացը չորի հետ խառնելով, համարելով որ այդ կառույցն ի սկզբանե սխալ էր ստեղծված: Ես իմ պարտքը համարեցի տեսակետ ասել ԵԿՄ, նրա անցած ուղու, ձևավորման ու այսօրվա կարևորության մասին: Հավանաբար, դրանից հետո շատերը համարեցին, որ իմ ասելիքը ճիշտ է և որպես երախտագիտություն սկսեցին զանգահարել ինձ, ֆեյսբուքով գրել, որ լավ կլինի, որ ես գնամ ԵԿՄ ղեկավար: Նման կոլեկտիվ առաջարկ էլ է եղել»: Սակայն պատգամավորը նշել է, որ ինքը քաղաքական մարդ է և ԵԿՄ նախագահ ընտրելու հարցին պետք է պատասխանի երկրապահի համագումարը: «Կարծում եմ, որ երկրապահը կարևոր է նաև այսօր, ես պատերազմի վտանգը շատ լուրջ եմ տեսնում և համարում եմ, որ այն ռեսուրսը, որ մենք ունենք ԵԿՄ-ում, պետք է պահպանել: Պիտի ասեմ, որ շատ շատերը չկիսեցին իմ տեսակետները, հարգանքով եմ վերաբերում բոլոր նրանց, ովքեր իմ մոտեցման կողմնակիցը չեն»,- ասել է պատգամավորը: Այն հարցին, թե կհամաձայնի գլխավորել կառույցը, եթե համագումարը որոշի, որ ինքը լինի ԵԿՄ նախագահ՝ Արամ Սարգսյանը պատասխանել է. «Համագումարը շատ խնդիրներ պետք է որոշի և ես հակված եմ օգնելու այդ տղաներին, ես հակված եմ, որ ինձ ամենաբուռն քննադատող երկրապահներն ու իմ ամենաբուռն կողմնակից երկրապահները հավաքվեն այդտեղ և իրենց միջից ընտրեն ԵԿՄ նախագահ»: Նրա կարծիքով՝ ԵԿՄ-ում նաև կանոնադրության վերանայման խնդիր կա: Ինչ վերաբերում է այնպիսի դիտարկումներին, թե ԵԿՄ արտոնյալ կարգավիճակ է ունեցել, պատգամավորն ասել է, որ ինքն այդպես չի կարծում. «Այն մարդը, որը 65 տարեկանում գնացել է դիրքեր, և որին ռմբակոծում ու սպանում են, այդ մարդն արտոնյալ չէ: Արտոնյալ եղել են մարդիկ, ում ղեկավարության տակ եղել է այդ երկրապահը»: Ավելի վաղ Արամ Սարգսյանը հայտնել էր, որ հանդիպումներ է ունենում ԵԿՄ անդամների հետ և իրեն առաջարկում են կազմակերպության նախագահ դառնալ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |