ԵՄ-ն ևս 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային փախստականների համար

ԵՄ-ն ևս 3 մլրդ եվրո կհատկացնի Թուրքիային փախստականների համար

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները պայմանավորվել են ևս 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային փախստականների մասին համաձայնագրի շրջանակում: 2 մլրդ եվրոն այդ գումարից կտրամադրվի ԵՄ բյուջեից, իսկ 1 մլրդ եվրոն՝ անդամ երկրների անդամավճարներից, որոնց չափը կախված է ԵՄ ազգային համախառն եկամուտում նրանց չափաբաժնից:

ԵՄ ֆինանսավորման շնորհիվ, սիրիացի փախստականները Թուրքիայում օգնություն են ստանում և ապահովվում անհրաժեշտ պարագաներով, նաև կրթություն ստանում, ասել է Բուլղարիայի ֆինանսների փոխնախարար Մարինելլա Պետրովան, գրում է Deutsche Welle-ն:

Անկարայի և Բրյուսելի համաձայնագիրը, որով Թուրքիան պետք է փակի փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա, ուժի մեջ է մտել 2016-ի մարտին: ԵՄ-ն խոստացել է Անկարային 6 մլրդ եվրո հատկացնել այդ կարիքների համար, մասնավորապես, փախստականների համար հիվանդանոցներ և դպրոցներ կառուցելու համար: Միևնույն ժամանակ համաձայնեցված 26 նախագծից կյանքի է կոչվել կեսից էլ պակասը, իսկ նախագծերի մի մասը դեռ չի էլ մեկնարկել:

Հունիսի 27-ին ԵՄ Խորհուրդը հայտարարել է Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցնելու մասին: Հայտարարությունն արվել է Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրություններում հաղթելուց 2 օր անց:Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ընտրողների քվեների 52,5 տոկոսը: Նրա մերձավոր մրցակից ընդդիմադիր Մուհարեմ Ինջեն ստացել է քվեների 31,5 տոկոսը: Արևմուտքը քննադատեց Թուրքիայում օրենքի գերակայությունից նահանջը, մարդու իրավունքների և ազատ կարծիք հայտնելու հետ կապված իրավիճակը, լրագրողների, իրավապաշտպանների ու գիտնականների հալածանքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---