Օրհան Փամուկի Հայոց ցեղասպանության մասին «Պատանեկություն» վեպը կհրատարակվի հայերեն

PanARMENIAN.Net - Ներկայումս բանակցություններ են ընթանում Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի հետ` հայերեն լեզվով նրա «Պատանեկություն» գրքի հրատարակման շուրջ, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքերով, գրքի հրատարակությունն իրականացվել է ՀՅԴ աջակցությամբ: «Հայաստանն այսօր պետք է փորձի աշխատել թուրք հանրության հետ, որպեսզի այն կարողանա հասկանալ, թե ինչ է կատարվել հայերի հետ Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին: Ցավոք, այսօր մենք վատ ենք ճանաչում թուրք հասարակությանը, ինչպես եւ թուրքերը վատ են ճանաչում հայ հանրությանը»,-ասել է Անանյանը` հավելելով, որ գիրքը, հավանաբր, կհրատարակվի Ստամբուլի հայ համայնքի ուժերով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---