Փաշինյան. Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի30 հունիսի 2018 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմն օդում և ցամաքում պատրաստ է պաշտպանության և հակահարվածի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով Հայաստանի երկնքում իրականացվող ռազմական ավիացիայի թռիչքներին: ՀՀ ԶՈւ ավիացիայի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ են իրականացրել ՀՀ զինված ուժերի ռազմական օդաչուները։ Ինքնաթիռների անցումներն ուղեկցվել են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ: «Այսօրվա տոնական թռիչքը նվիրված էր Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի օրվան։ Օդում և ցամաքում պատրաստ ենք պաշտպանության և հակահարվածի։ Դուխո՛վ»,-ասվում է գրառման մեջ։ Հուլիսի 2-6-ը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն տարբեր տեսակի զորքերի, հատուկ նշանակության ուժերի, բանակի տարբեր միավորումների մասնակցությամբ: Զորավարժություններին կմասնակցի մոտ 20.000 զինծառայող, մինչև 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |