Մեծ Բրիտանիայում թագուհու մահվան գաղտի փորձ են արել![]() 2 հուլիսի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի նախարարները մասնակցել են թագուհի Եղիասբեթ Երկրորդի թաղման արարողության գաղտնի փորձին: Այդ մասին գրել է The Times-ը: Միջոցառումն անցկացվել է նախորդ շաբաթ: Մասնակիցների թվում էին վարչապետի տեղակալ Դեյվիդ Լիդինգթոնը, ՆԳՆ նախարար Սաջիդ Ջավիդը, խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լեդսոմը և Շոտլանդիայի գործերով նախարար Դեյվիդ Մանդելը, գրում է Lenta.ru-ն: Նրանք փորձել են 10-օրյա ազգային սգի նախապատրաստումը: Մասնավորապես, քննարկվել են գործողությունները, որոնք պետք է իրականացվեն թագուհու մահվան հաջորդ օրը, ինչպես նաև նախարարները որոշել են, թե երբ է հատկապես վարչապետը դիմելու ժողովրդին և հայտարարելու այդ մասին: Գործողությունների ծրագիրը վաղուց է մշակված, սակայն նախարարներն առաջին անգամ են մասնակցում փորձին: Նշվում է, որ փորձը պայմանավորված չէ կոնկրետ իրադարձություններով: Մինչդեռ հունիսի 28-ին թագուհուն թույլ չեն տվել վատ ինքնազգացողության պատճառով մասնակցել Լոնդոնի Սբ Պողոս եկեղեցում կայացած առավոտյան ժամերգությանը: Եղիսաբեթ Երկրորդն ապրիլի 21-ին նշել է ծննդյան 92-ամյակը: 2017-ի փետրվարին նա դարձավ պատմության մեջ առաջին բրիտանացի միապետը, որը կառավարել է երկիրը 65 տարի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |