«Լիդիան Արմենիան» այլևս պատասխանատու չէ հանքավայրում տիրող պայմանների համար 3 հուլիսի 2018 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհների շրջափակման հետևանքով Ամուլսարի հանքավայրի անձնակազմն այլևս պատասխանատվություն չի կրում հանքավայրում տիրող ներկայիս պայմանների համար: Այդ մասին «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեղեկացրել է ՀՀ պետական մարմիններին: Հուլիսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին, պատճենը՝ ՀՀ վարչապետին, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման նախարարներին առ այն, որ հունիսի 22-ից Ամուլսարի հանքավայրի ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանի աշխատակազմն ի վիճակի չէ հանքավայրի տարածքում իրականացնել շրջակա միջավայրի և անվտանգության մշտադիտարկում և կառավարում: Համապատասխան նախարարություններն այս մասին տեղեկացվել են դեռևս հունիսի 28-ին: Նամակում ասվում է, որ ներկայումս Լիդիանի բնապահպանական անձնակազմը չի կարողանում վերահսկել մակերևութային ջրերի հոսքերը և ջրի որակը: Ընկերությունը չի կարող իրականացնել փոշու կառավարում հանքավայրի տարածքում առանց հանքային օպերատորների և ջրցան մեքենաների: Մոնիտորինգի ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև մեկ այլ կարևոր գործողություն՝ օդի որակի պասիվ մոնիտորինգը, որը կատարվում է 11 վայրերում և այժմ խափանվել է: Լիդիանը զգալի ժամանակ և գումար է ներդրել, որպեսզի ժամանակակից մեթոդներով իրականացվի ամենախիստ չափանիշներին համապատասխան ապագա թափոնների կառավարման ռազմավարությունն Ամուլսարում: Սա ներառում է հանքավայրի տարածքում լաբորատոր սարքավորումներով իրականացվող աշխատանքները, որոնք պահանջում են կանոնավոր պահպանություն և մշտադիտարկում, նմուշների առաքում հանքից դուրս գտնվող լաբորատորիա: Այս աշխատանքներն արդեն 10 օր է ինչ դադարեցված են, ինչը կարող է վտանգել գրեթե վեց ամսվա աշխատանքը: «Ի վիճակի չլինելով իրականացնել որոշ պարամետրերի վերահսկողությունը, մենք այժմ չենք կարող գնահատել մեր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը կամ միջազգային լավագույն պրակտիկային (որին մենք հղում ենք անում, երբ ՀՀ օրենսդրությունում բացակայում է տվյալ չափանիշը): Այս անկարողությունը պետք է արձանագրվի առաջիկա եռամսյակային մոնիտորինգի զեկույցում: Ընկերությունը նաև հիմնավոր կասկածներ ունի, որ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած որոշ անձանց կողմից կատարվում է ընկերությանը պատկանող գույքի և սարքավորումների հափշտակություն: Ընկերությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ մեղավոր անձանց հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև տարածքում վերահսկողություն իրականացնելու պահանջով»,-ասվում է հայտարարության մեջ: Հուլիսի 2-ին Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու Վայոց ձորի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ գործադիրից պահանջելով միջոցներ ձեռնարկել բնապահպանների և նրանց աջակցող բնակիչների կողմից մոտ տասն օր դեպի հանքավայր տանող փակ ճանապարհները բացելու և հանքում շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ: Մինչդեռ Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ շարունակում են փակ պահել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ հանքում շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով: Իրենց հերթին, հունիսի 29-ին, Ջերմուկի, Գնդեվազի, Գորայքի, Սարավանի, Վայքի և Եղեգնաձորի մի շարք բնակիչներ Ամուլսարի հանքի հետ կապված բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ ասելով, որ աջակցում են Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրկանացնող «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |