Ոստիկանություն. «Լիդիան Արմենիայի» տնօրենը փորձել է Ամուլսարի ճանապարհը փակած ցուցարարին վրաերթի ենթարկել 3 հուլիսի 2018 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենը փորձել է ընկերության կողմից շահագործվող Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ հուլիսի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժին է դիմել 1994 թվականին ծնված Էդմոնդ Ա.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 30-ին, ժամը 21:30-ին, Ամուլսարում հանքարդյունաբերական աշխատանքները դադարեցնելու նպատակով կազմակերպված ակցիայի շրջանակում իրենց կողմից դեպի «Լիդիան Արմենիա» ՓԲԸ «28 տեղամաս» տանող դաշտամիջյան ճանապարհի փակած հատվածում ՓԲԸ-ի նախագծի տնօրենը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով փորձել է իրեն վրաերթի ենթարկելու միջոցով մուտք գործել տարածք: Կատարվում է քննություն: «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ջերմուկ առողջանային քաղաքի մերձակայքում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհներն արդեն տասը օր է՝ արգելափակված են հանքավայրի շահագործմանը դեմ բողոքողների կողմից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |