Թուրքիայում կչեղարկեն 2016-ին սահմանված արտակարգ դրության ռեժիմը![]() 5 հուլիսի 2018 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրում կչեղարկվի 2016-ի պետական հեղաշրջման փորձի ժամանակ սահմանված արտակարգ դրության ռեժիմը: Հուլիսի 6-ին Թուրքիայում որոշում կստորագրվի ահաբեկչության դեմ պայքարի միջոցների մասին: Այդ միջոցները գործելու են արտակարգ դրության չեղարկումից հետո: Թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը, դեռ պարզ չէ, գրում է Meduza-ն Аnadolu-ի վրա հղումով: Նշվում է, որ արտակարգ դրության ռեժիմը կչեղարկվի հուլիսի 9-ին, երբ կհրապարակվի նոր կառավարության կազմը: Արտակարգ դրության ռեժիմը գործում է Թուրքիայում 2016-ի հուլիսից, երբ զինվորականները պետական հեղաշրջման փորձ կատարեցին: Ռեժիմով սահմանափակվել են քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հետապնդումներ սկսվեցին, որոնցից տասնյակ հազարավոր մարդիկ են տուժել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |