Հարձակվել են Վրաստանի նախագահի փեսայի վրա. Նա վիրավորվել է

Հարձակվել են Վրաստանի նախագահի փեսայի վրա. Նա վիրավորվել է

PanARMENIAN.Net - Թբիլիսիում զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիայի վրա: Նա հոսպիտալացվել է վիրավորումով, հայտնում է Sputnik Գրուզիան Imedi հեռուստաալիքի վրա հղումով:

Մինդիա Գոգոչուրին Մարգվելաշվիլիի կնոջ դստեր (առաջին ամուսնուց) քաղաքացիական ամուսինն է: Գոգոչուրին ոտքի 3 վիրավորում է ստացել: Հարձակվողի ինքնությունը չի պարզվել:

Ըստ նախնական տվյալների, նրան վիրավորել են սառը զենքով:

Գոգոչուրին առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման միջադեպում: 2017-ի հունվարին նա ընկերոջ հետ կրկին հրազենային վիրավորում էր ստացել Թբիլիսիում: Նրանք հոսպիտալացվել էին ոտքերի վնասվածքներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---