1 տարում Երկրի ազգաբնակչությունն ավելացել է 83 միլիոնով10 հուլիսի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - 2017-ի համեմատ Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 83 միլիոնով և կազմում է ավելի քան 7 մլրդ 635 մլն մարդ: Այդ մասին հայտնում է գերմանական «Երկրի բնակչությունը» (DSW) հիմնադրամը: Ըստ հիմնադրամի, յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ մոլորակում 26 երեխա է ծնվում: Աճը հատկապես նկատելի է Աֆրիկայում: 2050-ին մոլորակի բնակչությունը 1,3 մլրդ-ից կհասնի 2,5 մլրդ, գրում է Deutsche Welle-ն: Ըստ հիմնադրամի մասնագետների, աճի հիմնական պատճառներից մեկը անցանկալի հղիությունների աճն է: Ըստ հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի, կանայք աֆրիկյան երկրներից շատերում ավելի շատ երեխաներ ունեն, քան կուզենային: Դա պայմանավորված է կրթվածության ցածր մակարդակով և հակաբեղմնավորիչների պակասով: ԵՄ բնակչությունը 2018-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 512,6 մլն մարդ, 1,1 մլն աճը պայմանավորված է ներգաղթով, ըստ մասնագետների: ԵՄ ամենախիտ բնակեցված երկիրը Գերմանիան է, որը 82,9 մլն բնակիչ ունի, որին հաջորդում են Ֆրանսիան 67,2 մլն բնակչությամբ և Մեծ Բրիտանիան՝ 66,2 մլն: Ըստ ՄԱԿ տվյալների, աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը Տոկիոն է՝ 37 մլն բնակչությամբ: Նյու Դելիում 29 մլն բնակիչ կա, իսկ չինական Շանհայում՝ 26 մլն մարդ: Մոսկվայի բնակչությունը 12 մլն է, Բեռլինում մոտ 3,5 մլն բնակիչ կա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |