Տեխզննում իրականացնող ընկերությունները պետբյուջեից 2 մլրդ դրամ են հափշտակել (վիդեո) 16 հուլիսի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Երևանում և մարզերում տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թվականներին պետական բյուջեից հափշտակվել է ավելի քան 2 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ընկերությունները, օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնելու թույլտվությունը, մեքենաները, փաստացի տեխզննման չեն ենթարկել. ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոններ կազմելու և կքնելու գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10.500-ական դրամները հափշտակելու դիտավարությամբ: Ընկերությունները կազմված փաստաթղթերը ներկայացրել են ֆինանսների նախարարությանը և չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Հանգամանքները պարզվում են: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |