Մխիթարյանը 1998-ին Ֆրանսիային է երկրպագել՝ նա հրապարակել է իր պատանեկան լուսանկարը16 հուլիսի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու առիթով: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել 20-ամյա վաղեմության իր լուսանկարը, երբ նա երկրպագում էր Ֆրանսիային: «Ճանաչեցի՞ք ինձ, վերադարձ 1998 թվական: Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոններին»,- ասվում է Մխիթարյանի գրառման մեջ։ Հրապարակված լուսանկարում պատանի Հենրիխի դեմքը ներկված է Ֆրանսիայի դրոշի գույներով։ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն է դարձել 1998-ին: Հուլիսի 15-ին Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին` երկրորդ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |