Հելսինկիում ընթանում է Թրամփ-Պուտին հանդիպումը

Հելսինկիում ընթանում է Թրամփ-Պուտին հանդիպումը

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի մայրաքաղաքում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ֆինլանդիայի նախագահի պաշտոնական նստավայրում մեկնարկած հանդիպումը սկսվել է 50 րոպեանոց ուշացումով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշացման պատճառով:

Թրամփը շնորհավորել է Պուտինին ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջող անցկացման կապակցությամբ: Պուտինն իր հերթին նշել է, որ ժամանակն է խոսել ըստ էության, գրում է Deutsche Welle-ն:

Քննարկման առարկան են ՌԴ ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում:

Պուտինն ու Թրամփը մինչ օրս հանդիպել են 2 անգամ՝ Համբուրգում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում և Վիետնամում Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում 2017-ին:

Հուլիսի 15-ին Հելսինկիում բողոքի ակցիաներ են անցել երկու նախագահների քաղաքականության դեմ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---