Ալեքսիս Օհանյան. Սերենայի համար ամեն ինչ նոր է սկսվում17 հուլիսի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայազգի ամերիկաբնակ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, որն ամուսնացած է թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի հետ, հայտարարել է, թե վախենում էր, որ Սերենան ողջ չի մնա 2017-ին դստեր ծննդաբերությունից հետո: Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում: «Դստերս ծնվելուց մի քանի օր անց ես համբուրեցի կնոջս վիրահատությունից առաջ, և ոչ ոք չգիտեր, կվերադառնա նա մեզ մոտ, թե ոչ: Մենք ուզում էինք, որ նա ապրի, 10 ամիս անց նա կրկին խաղում էր Ուիմբլդոնի եզրափակչում»,-գրել է Օհանյանը: «Սերենան շուտով կգրկի իր ամենակարևոր մրցանակը, որը նրան տանն է սպասում։ Մեր ընտանիքը վստահ է՝ նա դեռ շատ մրցանակներ կնվաճի։ Իր համար ամեն ինչ նոր է սկսում։ Եվ ես չեմ կարող լինել ավելի հպարտ, քան հիմա եմ»,- գրել է նա։ Հուլիսի 14-ին Սերենա Ուիլյամսը զիջեց գերմանացի Անգելիկա Կերբերին Ուիմբլդոնի մրցաշարի երափակաիչ խաղի 2 սեթում: Ուիլյամսն ու Օհանյանն ամուսնացել են 2017-ի նոյեմբերին Նոր Օրլեանում: Նույն տարվա սեպտեմբերի 1-ին ծնվեց նրան դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |