«Յուվենտուսը» հրապարակել է ակումբ Ռոնալդուի տեղափոխվելու մանրամասները

«Յուվենտուսը» հրապարակել է ակումբ Ռոնալդուի տեղափոխվելու մանրամասները

PanARMENIAN.Net - «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին բացահայտել է Կրիշտիանու Ռոնալդուի ակումբ տեղափոխվելու նախապատրաստման մանրամասները:

«Այդ խելահեղ գաղափարն առաջացավ Թուրինում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո: Երբ Կրիշտիանուն ծափահարությունների արժանացավ գոլի համար, մենք մեկ շաբաթ շփվեցինք նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Ռոնալդուն պատմել է, որ իրեն ապշեցրել էր երկրպագուների ուշադրությունը և նա կցանկանար մի օր հայտնվել «Յուվենտուսում»: Այն ժամանակ ես պատասխանեցի, որ ոչ բոլոր երազանքներն են կատարվում»,-ասել է Պարատիչին, գրում է Lenta.ru-ն Sky-ի վրա հղումով:

Սակայն թուրինցիների նախագահ Անդրեա Անյելիի հետ բանակցություններից հետո «Յուվենտուսի» ղեկավարությունը սկսել է նախապատրաստել պորտուգալացու տրանսֆերը: «Դա կոնկրետ և եզակի հնարավորություն էր հրավիրելու խաղացողի, որն ամենուր աշխարհում լավագույնն է ճանաչված և բոլորից շատ մրցանակներ ունի»,-ասել է գործակալը:

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել հուլիսի 10-ին: Նրա աշխատավարձն Իտալիայում կկազմի տարեկան 30 մլն եվրո: Պայմանագիրը կնքվել է 4 տարով:

Թուրինում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Յուվենտուս» հանդիպման ժամանակ Ռոնալդուն, որը հանդես էր գալիս իսպանական ակումբի կազմում, կրկնակի գոլի հեղինակ դարձավ, իսկ գնդակներից մեկը խփեց իր գլխի վրայով: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---